Change.org կայքում սկսվել է ստորագրահավաք Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցման պահանջով (թարմացվում է)
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, տեղական և արտասահմանյան երկու տասնյակից ավել կազմակերպությունների հետ միասին, change.org կայքում ստարագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և օֆշորային “Lydian International” ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով։
Խնդրում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի էությանը, ստորագրել և հնարավորինս տարածել Ամուլսարի աղետաբեր ծրագրի դադարեցման կոչը։
Ստորագրահավաքում նշված պահանջներն ուղղված են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Ֆիլիպ լը Հուերուին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին, մասնավոր խոշոր ներդրողներ՝ “Orion Mine Finance” և “Resource Capital Funds” ընկերություններին։
Եթե կան կազմակերպություններ, որոնք ցանկություն կունենան միանալ այս նախաձեռնությանը, կարող են կապվել մեր հետ՝ գրելով armecofront@gmail.com էլեկտրոնային փոստին։
Ստորագրահավաքին արդեն իսկ միացել են հետևյալ կազմակերպությունները․
1. Հայաստանի կանաչների միություն
2. Էկոլոգիական հասարակական դաշինք
3. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
4. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
5. «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
6. «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ
7. «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
8. «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ
9. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
10. Հայաստանի կանաչների կուսակցություն
11. «Բիոսոֆիա» ՀԿ
12. «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
13. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
14. «Կայուն զարգացում՛» ՀԿ
15. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
16. Հայք նախագիծ – ԱՄՆ
17. moretreeslessassholes.org Բնապահպանական կայք – Բելգիա
18. «Իսպանահայերի միություն» – Բարսելոնա
19․ Սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժման Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Փարիզի, Բելգիայի մասնաճյուղեր
20. «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպություն
21.«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
22. «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
23. «Շողեր միություն» ՀԿ
24. «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
25. Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ
26. «Մինասյան» Առողջապահական-բարեգործական հիմնադրամ
27. «Արմհայքինգ» քայլարշավային տուրիզմի կենտրոն» ՀԿ
28.