News

Ոչնչացվում են նաև Ստեփանավանի անտառները (տեսանյութեր)

Նոյեմբերի 22-ին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած հերթական դաշտային աշխատանքների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների երկու խմբերը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերեցին մոտ 1100 անօրինական հատված ծառ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկու ամբողջական տեսանյութ, որոնք արվել են մեր կամավորների կողմից։

Անտառահատումները պատկերող բոլոր լուսանկարները կարող եք գտնել այս հղումներով՝ առաջին խմբի լուսանկարները, երկրորդ խմբի լուսանկարները։

Այն խայտառակ վիճակը, որին ականատես ենք լինում Հայաստանի անտառապատ տարբեր տարածքներ մեր այցելությունների ընթացքում, թույլ է տալիս փաստել, որ անտառների պահպանության համար պետասխանատու պետական մարմինների ղեկավարները՝ մեղմ ասած, մատնված են անգործության։

Այս թեմային վերաբերող մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,