News

Փոքր ՀԷԿ-երը չե՞ն վնասում բնությանը․ Մարտիրոս գետ (տեսանյութ, լուսանկարներ)

Հայաստանի փոքր ՀԷԿ-երի ոլորտի վարկավորման և զարգացման բնագավառում զգալի ներդրում են ունեցել գերմանական Վերականգնման վարկերի բանկը (KfW) և Գերմանահայկական հիմնադրամը (GAF), որոնց ֆինանսավորմամբ է կառուցվել նաև ՀԲՃ-ի այս տեսանյութում ներկայացվող «Վարանցով» ՓՀԷԿ-ը։ Այս երկու ֆինանսական կազմակերպություններն էլ պիտի հասկանան, որ նման ձևով կառուցված և շահագործվող ՓՀԷԿ-երը ոչ թե էլեկտրաէներգիա ստանալու էկոլոգիապես անվտանգ տարբերակ են, այլ իսկական բնապահպանական աղետ Հայաստանի գետային էկոհամակարգերի համար։

Վստահաբար այս պնդումը վերաբերում է նաև մեր մնացած գետակների ու փոքր գետերի վրա կառուցված և շահագործվող ՓՀԷԿ-երի գերակշիռ մեծամասնությանը։

Այս ՓՀԷԿ-ի կառուցողներին ուզում ենք հիշեցնել, որ ձկները ցավոք կարդալ չգիտեն, և ձկնանցարանի բետոնե պատին գրված անգլերեն գրառումներն ու գեղեցիկ նկարները դժվար թե օգնեն նրանց գտնելու գետով տեղաշարժվելու ճանապարհները՝ մանավանդ, որ ձկնանցարանն ամբողջովին չոր է, իսկ ջրի ճանապարհը փակված է փայտե գերանով։ Նույնիսկ եթե նրանք պատահաբար հայտնվեն պատվարի հակառակ կողմում, ապա ուղղակի կսատկեն, քանի որ ՓՀԷԿ-ի ջրառից հետո գետի մեջ գրեթե ջուր չի մնում։

2

3

4

5

6

7

Այս խնդրին առնչվող մեր մյուս տեսանյութերին կարող եք ծանոթանալ այսեղ։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,