News

Գնանք վարչապետի հետ ի՞նչ խոսենք

Մարտի 25-26-ը Երևանում անցկացված միջազգային համաժողովին բնապահպանների ներկայությունը մեծ աղմուկ բարձրացրեց և լայնորեն լուսաբանվեց: Դեռ համաժողովի ընթացքում բնապահպանները հրավեր ստացան Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ վերջինիս հետ հանդիպելու և բարձրացրած հարցերը քննարկելու համար:
Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները մի շարք հարցազրույցների ժամանակ շեշտել են, որ վարչապետի հետ հանդիպմանը չեն պատրաստվում մասնակցել և մատնանշել են այդ մոտեցման պատճառները: Սակայն մարտի 28-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածում, որտեղ հստակ նշված է, որ վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու «պատասխանատու հանքարդյունաբերության» համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները: 
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը և որևէ մեկին չի լիազորել ներկայացնելու իր կարծիքը: Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց: Փոխարենը՝ կատարել ի պաշտոնե իրենց վրա դրված պարտականություններն ու քայլեր ձեռնարկել․

 հանքարդյունաբերական ոլորտում առկա լրջագույն խնդիրների լուծման ուղղությամբ, 

 միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

 ապահովել Հայաստանի բնակչության իր առողջության և բարեկեցության համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։

Share Button

Մեկնաբանություն

comments