News

Հոկտեմբերի 2-ին Մաշտոցի պուրակում կկայանա Vegan Fest Yerevan ամենամյա փառատոնը

9

Ամենամյա փառատոնն այս տարի անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ «Ընտրիր կյանքը» կարգախոսի ներքո։ Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպ, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի և բռնությունից ու տառապանքից ազատ ապրելու նրանց իրավունքի մասին:

Կազմակերպիչները սիրով հրավիրում են Vegan Fest Yerevan՝ առողջ ապրելակերպին ու կենդանիների պաշտպանությանը նվիրված փառատոնին, որ տեղի կունենա  սույն թվականի հոկտեմբերի 2-ին Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) ժամը 13:00-ից մինչև երեկո:

Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի ու առողջ ապրելակերպի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ:

Մասնակցել կարող են բոլորը: :)

Հարցերի դեպքում զանգահարել 093 402849 Անի
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ․ Vegan Fest Yerevan 2016

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,