News

Երևան-Բեյրութ. երկու քույր քաղաք, երկուսն էլ աղբահանության չլուծված խնդրով. հարցազրույց

rivergarbage

Նկարը՝ teachmideast.org

2015թ.-ին Բեյրութի փողոցները լցվել էին ոչ միայն աղբի հոտով ու անհրապույր տեսարաններով, այլև ցուցարարներով, ովքեր կառավարությունից պահանջում էին անհապաղ լուծում գտնել աղբահանության խնդրին:

Խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ Նաամեհ աղբավայրը, 18 տարի ծառայելուց հետո, տեղացիների պահանջով և պայքարով փակվեց 2015թ.-ին: Ու թեև այս աղբավայրը բացվել էր կարճ ժամկետով և նախատեսված ընդամենը 2 միլիոն տոննա աղբի համար, 2015թ.-ի դրությամբ այնտեղ արդեն 15 միլիոն տոննա աղբ էր կուտակվել: Իսկ կառավարությունը որևէ ալտերնատիվ լուծում այդպես էլ չէր հաջողել գտնել:

2015թ.-ի ցույցերը թեև սկսվեցին որպես աղբահանության լուծում գտնելու պահանջով, սակայն դրանք առավել լայն տարածում գտան, քանի որ ցուցարարները նաև ավելի մեծ խնդիրներ էին բարձրաձայնում, ինչպես օրինակ քաղաքացիական ներկայացուցչության, կոռուպցիայի և կառավարության անարդյունավետության խնդիրները: Ցուցարարները բողոքում էին կառավարության անհեռատես քաղաքականության դեմ:

Ու չնայած ցույցերին, կառավարությունը պարզապես որոշեց աղբավայրերը տեղափոխել երկու նոր վայրեր Բեյրութում՝ Կոստա Բրավա և Բուրջ Համուդ: Եվ դա այն դեպքում, երբ Բուրջ Համուդում, 1997թ.-ին տեղացիների ցույցերի արդյունքում, արդեն իսկ գոյացած մեծ աղբավայրի սարը փակվել էր` տարիներ շարունակ օրական 3000 տոննա աղբ ընդունելուց հետո: Այդ թաղամասն ի դեպ բնակեցված է հայերով, լիբանանցի աշխատավոր դասակարգով, ներգաղթյալներով և փախստականներով:

Դեռևս 1997թ.-ին աղբավայրը բնապահպանական և հանրային առողջության լուրջ խնդիր էր ներկայացնում: Այս աղբավայր էին տեղափոխվում նաև ռազմական աղբ: Այն ժամանակ արդեն աղբավայրում պարբերաբար հրդեհներ էին լինում և մեթան գազի վտանգավոր քանակով արտանետումներ էին տեղի ունենում:

Այսօր էլ Բուրջ Համուդից տարեկան 12.000 տոննա վտանգավոր նյութեր են արտահոսում: Սակայն աղբի վերամշակման ծրագրերը դեռևս անտեսանելի են:

Garbage_Mountain_2Աղբի սարը Բուրջ Համուդում, նկարը՝ ejatlas.org

Խնդրով մտահոգ և խնդիրը ակտիվորեն բարձրաձայնողներից Գառնիկ Ասֆահանին այս օրերին Երևանում է, և մենք որոշեցինք խնդրի մասին խոսել նրա հետ: Գառնիկը Բեյրութից է, պատմության ուսուցիչ է և քաղաքական ակտիվիստ:

 

Խնդրի մասին առավել մանրամասն այստեղ և այստեղ

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , ,