News

Հոկտեմբերի 27-ին կանցկացվի «Ամուլսար․ կյանք, թե՞ հանք» ակցիան կառավարության շենքի դիմաց

%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84-%d5%a9%d5%a5%d5%9e-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%84

Մեծ Բրիտանիայի օֆշորային Ջերսի կղզում գրանցված “Lydian International” ընկերությունը, ՀՀ վարչակազմի ոչնչով չհիմնավորված թույլտվությամբ ու միջազգային կապիտալի շահերը պաշտպանող մասնավոր և միջազգային հաստատությունների անմիջական մասնակցությամբ, նախատեսել է 10 տարվա ընթացքում հոշոտել Ամուլսարը: Տարեկան վերամշակվելու է 10 մլն տոննա հանքաքար, իսկ ոսկին հարստացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդով՝ Գնդեվազ գյուղից 1 կմ, Արփա գետից 300 մետր, իսկ Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։

Այս հանքավայրի շահագործումը խաթարելու է Հայաստանի էկոլոգիական և ազգային անվտանգությունը, քանի որ այն վտանգում է մեր քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարներն ու Ջերմուկ առողջարանային քաղաքը։ Անկառավարելի ռիսկեր են ստեղծվելու Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելի, Սևանա լճի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Որոտան և Արփա գետերի համար։

Այս խնդիրներով մտահոգ մարդկանց, հրավիրում ենք մասնակցելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցման քարոզարշավին, որը կիրականցվի ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հոկտեմբերի 27-ին ժամը 10։30-ից մինչև 12։30-ը։

Խնդրում ենք նաև միանալ 28 կազմակերպությունների կողմից համացանցում նախաձեռնած “Stop Mining in Amulsar! Do not finance Lydian International!” միջազգային արշավին՝ անցնելով այս հղումով (http://bit.ly/2dnNKIr), առցանց ստորագրելով ու տարածելով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցման կոչը։

Հետևեք նաև Համահայկական բնապահպանական ճակատ / Pan-Armenian Environmental Front (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության հրապարակումներին և գործողություններին։
#NoMininginAmulsar #saveSevan #saveJermuk #saveGndevaz

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , ,