Անհրաժեշտ է լուրջ քաղաքական կամք և գաղափարախոսության հստակ վերաիմաստավորում
ՀՀ Կառավարության ղեկավարի և որոշ նախարարների վերջին փոփոխություններից հետո, հանրային, քաղաքական և լրագրողական որոշ շրջանակներում ակտիվացել են «նոր» պաշտոնյաների ու նրանց ղեկավարած պետական կառույցների հետ համագործակցության եզրեր գտնելու վերաբերյալ հարցադրումները։
Այս առումով անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության մոտեցումները․
-
• Հայաստանի նախկին կառավարությունը, ըստ էության, տապալել է բնապահպանական պետական քաղաքականության ոլորտը, ինչի հետևանքով մեր երկիրը կանգնած է էկոլոգիական լուրջ մարտահրավերների առջև, որոնք կոսմետիկ փոփոխություններով հնարավոր չէ լուծել, այլ անհրաժեշտ է լուրջ քաղաքական կամք և գաղափարախոսության հստակ վերաիմաստավորում։
-
• Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական տարատեսակ խնդիրներ լուծվում են ոչ թե հիմնավորված գրավոր առաջարկների, պետական տարբեր օղակներում անցկացված քննարկումների արդյունքում, այլ միայն հանրային հստակ, հաճախ նաև կոշտ պահանջի ձևակերպման դեպքում։
-
• Մենք վաղուց ներկայացրել ենք հանքարդյունաբերության ու փոքր ՀԷԿ-երի ոլորտներին վերաբերող հստակ ահազանգեր և առաջարկներ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան: Միայն դրանց ուղղությամբ պետական լիազոր մարմինների կողմից արվող գործնական քայլերն են կարող մեզ համար հիմք հանդիսանալ՝ մտածելու հետագա համագործակցության հնարավորությունների և ձևաչափերի մասին:
Վերոնշյալ ահազանգերին և առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Առաջարկներ փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրների վերաբերյալ
Օրենքից դուրս հանքարդյունաբերություն. հաղորդում հանցագործության մասին
Օրենքից դուրս հանքարդյունաբերություն (ՄԱՍ 2)- Քաջարանի հանքավայր