Ահազանգում են Սյունիքի բնակիչները, որոնք մեզ են ուղարկել այսօր տեղում արված լուսանկարը:
Մեր երկրում բնապահպանական վերահսկողություն կա՞, թե այդ ոլորտում բոլորը կույր են…
Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն բավական չէ, որ 2010թ.-ին առանց նախագծի և բնապահպանական փորձաքննություն անցնելու կառուցել էր պոչամբար, որի պոչանքները երեք տարի շարունակ լցվում են Գեղի գետը՝ հիմա էլ նույն տրամաբանությամբ սկսել է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հունիս ամսին մենք ահազանգել էինք այս ընկերության կատարած օրինախախտումների մասին, որոնց այդպես էլ պետական լիազոր մարմինները համապատասխան արձագանք չտվեցին:
Անցած տարվա դեպքերին կարող եք ծանոթանալ տեսանյութում՝