News

Ահազանգ Մարց գյուղից. ՀԷԿ-ի խողովակներն են բերել

Համահայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է Մարց գյուղի բնակիչների հերթական ահազանգի մասին: Երեկ` մայիսի 5-ին, Լոռվա մարզի Մարց գյուղում գտնվող Մարցագետի վրա նախատեսվող ՀԷԿ-ի կառուցման համար խողովակներ են բերվել և իջեցվել գետի ափին: Ներկա պահին գյուղացիները գնացել են` տեղում պարզելու, թե ինչ է կատարվում:
Ի դեպ, ՀԷԿ-ը դեռևս չունի կառուցման թույտվություն և չի ստացել ՇՄԱԳ դրական եզրակացություն:

Մարցի մի քանի բնակիչներ econews-ի լրագրողին հայտնեցին,որ երեկ երեկոյան բերվել է երեք խողովակ նախատեսվող հէկ-ի կառուցման աշխատանքների համար:

Գյուղի երիտասարդները անհապաղ իջել են գետի մոտ և հեռացրել են խողովակները: Հայտնում են նաև, որ տարածքում չկա որևէ կառուցող ընկերության որևէ ներկայացուցիչ կամ շինարարության պատասխանատու: Ամբողջ գյուղը թև- թիկունքի տված` կանգնած է և պահպանում է գյուղի գետը:

Հիշեցնենք, որ սա գետի վրա կառուցվող երրորդ հէկ-ն է: Հէկ-ը կառուցում են Մարցագետի վրա, որը հոսում է Մարց և Դսեղ գյուղերի միջև, որտեղ էլ իր մանկությունն է անցկացրել հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը:

Սոնա Մարգարյան

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,