News

Փետրվարի 17-ին Գետահովիտում անցկացվեցին հերթական հանրային լսումները «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հերթական՝ թվով երրորդ նախագծի վերաբերյալ…

«Մեգաէներջի» ՍՊԸ-ն, վերջին 2 տարվա ընթացքում, արդեն երրորդ անգամ է բնապահպանական փորձաքննության ներկայացնում Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի տարբեր նախագծեր, որոնցից վերջինի հանրային լսումները կայացան ս.թ. փետրվարի 17-ին: Շուրջ երկու տարի ձգվող այս ոդիսականի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունները լակմուսի թղթի նման ցույց տվեցին, թե ինչ ցավալի վիճակում են գտնվում մեր երկրում բնապահպանական փորձաքննությունն ու վերահսկողությունը: Անրադառնանք դրանց մի մասին:
Դեռևս 2012թ.-ի մայիսին Տավուշի մարզի Գետահովիտ համայնքից ահազանգել էին, որ Պաղջուր գետի գեղատեսիլ և անտառապատ հովտում սկսվել է փոքր ՀԷԿ-ի անօրինական շինարարություն: Միայն մեր ահազանգից հետո է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն ներկայացնում բնապահպանական փորձաքննության «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի առաջին աշխատանքային նախագիծը: «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից կազմած այդ նախագիծը և դրա բնապահպանական մասը, պարունակելով ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող և ոչ մի բանով չհիմնավորված տեղեկություններ, ընդունվում են փորձաքննության, որի վերաբերյալ հանրային լսումները չգիտես ինչու անցկացվում են Ենոքավան համայնքում:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը աչք փակելով այդ ամենի վրա, տալիս է դրական եզրակացություն, որից հետո «Մեգաէներջի» ՍՊԸ-ն, ծանր տեխնիկայի միջոցով մուտք է գործում «Իջևանի» արգելավայրի անտառային հատված, արմատախիլ անում բազմաթիվ ծառեր, վնասում հողի բերրի շերտը, խախտում լանդշաֆտը և զգալի վնաս տալիս շրջակա միջավայրին: Դեռ ավելին՝շինարարական աշխատանքների ընթացքում պարզվում է, որ դրանք իրականացվում են Գետահովիտ համայնքի վարչական տարածքում, սակայն ազդակիր համայնք է համարվել Ենոքավանը, իսկ հողահատկացման և շինարարության թույլտվությունները տրվել են այդ համայնքի ղեկավարի կողմից: Այդ ակնհայտ խախտումները բերում են նրան, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների արդարացի և իրավաբանորեն հիմնավորված բողոքների արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարը ստիպված է լինում գնալ աննախադեպ քայլի` ուժը կորցրած ճանաչելով (չեղյալ համարելով) «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:
Այնուհետև ակնհայտ իրավախախտում կատարած և իրականությանը չհամապատասխանող նախագիծ ներկայացրած «ԷՌԱ» ՍՊԸ-ն, պատասխանատվության կանչվելու փոխարեն, ներկայացնում է նոր` փոփոխված նախագիծ, որը ստանում է դրական եզրակացություն, չնայած բնակիչներ միանշանակ դեմ կարծիքի: Պարզվում է նաև, որ այդ ընթացքում ակտիվ գյուղացիների վրա տարբեր եղանակներով ճնշումներ են գործադրել, իսկ ոմանք էլ 180 աստիճանով փոխել են իրենց կարծիքը:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Pan-Armenian Environmental Front (PAEF)
Facebook page: https://www.facebook.com/armecofront
Email: armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments