News

Կարեն Ճշմարիտյանը դեմ է հանքարդյունահանման թափոնների հարկմանը

Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ողջունելի գործընթաց, որում փորձել է գոնե նվազագույն վճարներ սահմանել հանքարդյունահանման ոլորտում ներկայումս ընդհանրապես չհարկվող թափոնների համար։ Մի կողմ դնելով այն փաստը, որ առաջարկվող դրույքաչափերը չափազանց ցածր են (1 տոննա թափոնի դիմաց ընդամենը 1,5-30 դրամ)՝ տեսեք թե ինչպիսի լուրջ դիմադրություն են ցույց տվել որոշ նախարարություններ նույնիսկ այսպիսի ցածր դրույքաչափերի կիրառմանը։

0grutyun

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, երկար-բարակ «հիմնավորումներ» ու օրենքների այլ դրույթների հետ հակասություններ մեջբերելուց հետո, առաջարկել է ընդհանրապես հանել այդ փոփոխությունը, իսկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բառացիորեն գտնում է հետևյալը․

«Առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի զգալի ֆինանսական ծախսերի հանքաարդյունահանման ոլորտում գործող ընկերությունների համար: Հաշվի առնելով, որ արդյունահանվող արտադրանքը հանդիսանում է բորսայական ապրանք, որի գինը ձևավորվում է միջազգային շուկայում, և որոնց բնորոշ է խիստ տատանողական վարքագիծ, ապա առաջարկվող փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա, կխոչընդոտի գործող ընկերությունների բնականոն գործունեությունը և նոր ներդրողների մուտքը ոլորտ: Ուստի, առաջարկում ենք վերանայել լեռնաարդյունահանման ոլորտում նախատեսվող դրույքաչափերի կիրառումը»:

Հասկանալի է 2000-ականների սկզբում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները ջրի գնով վաճառելու գլխավոր ջատագովներից և անմիջական մասնակիցներից մեկի՝ Կարեն Ճշմարիտյանի մոտեցումը (բավական է միայն հիշել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցման պատմությունը), չէ որ մեր երկրում պետական մակարդակով ընդունված կարգ է ինչպես սեփական, այնպես էլ յուրայինների բիզնեսները հնարավորինս զերծ պահել լրացուցիչ հարկերից և վճարներից։

Այսպիսի բաներ․․․

Ekonomnax.nartsiq

Share Button

Մեկնաբանություն

comments