News

Խոսում է բնությունը – Ես Մայր Բնությունն եմ (Ջուլիա Ռոբերտս) | Տեսանյութ

Աշխարհահռչակ դերասաններ Ջուլիա Ռոբերտսը, Հարիսոն Ֆորդը, Քեվին Սփեյսին, Էդվարդ Նորթոնը, Պենելոպե Կրուզը, Ռոբերտ Ռեդֆորդը և Իան Սոմերհոլդերը խոսում են բնության անունից: Համահայկական բնապահպանական ճակատը ներկայացնում է «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով:

Շարքի առաջին՝ «Ես Մայր Բնությունն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Ջուլիա Ռոբերտսը.

Ոմանք ինձ կոչում են «Բնություն», իսկ ոմանք ինձ կոչում են «Մայր բնություն»: Ես գոյություն ունեմ ավելի քան 4,5 մլրդ տարի՝ 22.500 անգամ ավելի երկար, քան դու:
Ես, իրականում, մարդկանց կարիքը չունեմ, բայց մարդիկ ունեն իմ կարիքն: Այո´, քո ապագան կախված է ինձանից: Երբ ես ծաղկում եմ, դու նույնպես ծաղկում ես, երբ ես երերում եմ, դու նույնպես երերում ես, կամ նույնիսկ՝ հայտնվում ես ավելի վատ վիճակում: Բայց ես եղել եմ այստեղ մի ամբողջ հավերժություն… Ես կերակրել եմ քեզանից ավելի բարձր կանգնած տեսակների և ես սովի եմ մատնել քեզանից ավելի բարձր կանգնած տեսակների:
Ի´մ օվկիանոսները, ի´մ հողը, ի´մ հոսող գետերը, ի´մ անտառները… Նրանք բոլորը կարող են վերցնել քեզ, կամ լքել քեզ: Այն, թե ինչպես ես դու ընտրում ապրել յուրաքանչյուր օր՝ հարգելո՞վ, թե՞ չհարգելով ինձ, իրականում ինձ համար նշանակություն չունի:
Ամեն դեպքում քո գործողությունները կորոշեն քո՛ ապագան, այլ ոչ թե իմ: Ես Բնությունն եմ: Ես կշարունակեմ գոյություն ունենալ: Ես պատրա´ստ եմ զարգանալ… Իսկ դո՞ւ…

Բնությունը չունի մարդկանց կարիքը: Մարդիկ ունեն բնության կարիքը:

Տեսահոլովակի բնօրինակը կարող եք գտնել այստեղ

Share Button

Մեկնաբանություն

comments