Խոսում է բնությունը – Ես հողն եմ (Էդվարդ Նորթոն) | Տեսանյութ
Աշխարհահռչակ դերասաններ Ջուլիա Ռոբերտսը, Հարիսոն Ֆորդը, Քեվին Սփեյսին, Էդվարդ Նորթոնը, Պենելոպե Կրուզը, Ռոբերտ Ռեդֆորդը և Իան Սոմերհոլդերը խոսում են բնության անունից: Համահայկական բնապահպանական ճակատը ներկայացնում է «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով:
Շարքի երկրորդ՝ «Ես հողն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Էդվարդ Նորթոնը.
Թարգմանությունը` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության:
Ես հողն եմ։ Ես լեռներում եմ, դաշտերում, ֆերմաներում, այգիներում։ Առանց ինձ մարդիկ չէին կարող գոյություն ունենալ։ Բայց դուք ինձ հետ վարվում եք՝ ինչպես աղբի հետ։ Դուք հասկանու՞մ եք, որ ես ընդամենը մի բարակ մաշկ եմ այս մոլորակի վրա։ …որ ես իրականում կենդանի էակ եմ։ Իմ մեջ բազմաթիվ օրգանիզմներ կան, որոնք աճեցնում են ձեր ուտելիքը։ Բայց ես կոտրված եմ, ցավերի մեջ, գերշահագործված, հիվանդ…
Ամբողջը՝ ձեր պատճառով։ Դուք փոշիացրել եք ինձ: Ինձնից մնացել է կեսից ավելի քիչ՝ այն ամենից, որ ունեի դեռևս 100 տարի առաջ։ Տեսնո՞ւմ եք արդյոք։ Ես դառնում եմ… փոշի։ Միգուցե ինձ մի քիչ ավել հարգանքո՞վ վերաբերվեք: Կարծում եմ՝ դուք դեռ սնվել ուզում եք, այնպես չէ՞…
Բնությունը չունի մարդկանց կարիքը: Մարդիկ ունեն բնության կարիքը:
Տեսահոլովակի բնօրինակը կարող եք գտնել այստեղ