News

Խոսում է բնությունը – Ես անտառն եմ (Քեվին Սփեյսի) | Տեսանյութ

Համահայկական բնապահպանական ճակատը շարունակում է ներկայացնել «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով (չերևալու դեպքում անհրաժեշտ է ակտիվացնել ենթագրեր ֆունկցիան):

Շարքի չորրորդ՝ «Ես անտառն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Քեվին Սփեյսին:


«Ես արևադարձային անտառն եմ։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք մեծացել այստեղ: Նրանք հեռացել են, բայց միշտ վերադառնում են։ Այո´, նրանք միշտ են վերադառնում, քանզի իմ ծառերը նրանց համար փայտանյութ են, իմ բույսերը՝ դեղորայք, իսկ իմ գեղեցկությունը՝ նրանց համար թաքստոց։

Ես միշտ ծառայել եմ նրանց և ավելի քան առատաձեռն եմ եղել։ Երբեմն նրանց ամե´ն ինչ եմ տվել։ Բաներ, որ հիմա չկան այլևս: Բայց մարդ արարածը… Որքան խելացի են մարդիկ… Այնքա՜ն խելացի: Եվ այդքան մեծ խելքի տեր: Նրանք գիտեն՝ ինչպես իրեր պատրաստել, հիանալի իրեր։ Նրանց ինչի՞ն է պետք ինձ նման հին անտառը… Ջունգլիները, ծառերը:

Դե, նրանք օդ են շնչում, և ե´ս եմ այդ օդն ստեղծողը։ Մտածած կայի՞ն այդ մասին։

Մարդիկ այնքա՜ն խելացի են: Նրանք տակից դուրս կգան։

Օդ պատրաստող մարդ արարած… Հըմ… Հետաքրքիր կլիներ տեսնել նրան…

Բնությունը չունի մարդկանց կարիքը:
Մարդիկ ունեն բնության կարիքը»:

Թարգմանությունը` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության:

Տեսահոլովակի անգլերեն բնօրինակը կարող եք գտնել այստեղ

Share Button

Մեկնաբանություն

comments