News

Ծանր մետաղներով աղտոտվածությունը Սյունիքում: Մասնագիտական կարծիք-Լիլիթ Սահակյան (տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը պատմում է 2005-2008թթ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքների շրջակայքում իրենց կենտրոնի կողմից կատարած հետազոտությունների արդյունքների մասին:

Պարզվում է, որ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած ծանր մետաղները տարբեր ճանապարհներով ներթափանցել են հողի, ջրի, մթնոլորտային օդի, տարածքում աճեցված գյուղմթերքի և նույնիսկ երեխաների մազերի մեջ։ Գործող և փակված պոչամբարները գտնվում են անմխիթար վիճակում, և ոչ մի քայլ չի արվում դրանք հնարավորի չափ անվտանգ դարձնելու ուղղությամբ։

Ինչո՞ւ հանքարդյունաբերող ընկերությունները չեն պատվիրում հետազոտություններ և չեն իրականացնում պարբերական էկոլոգիական մշտադիտարկում, իսկ պետական մարմինները գրեթե քայլեր չեն ձեռնարկում բնապահպանական վերահսկողությունը ուժեղացնելու, օրենսդրական փոփոխությունների միջոցով ստիպելու նրանց գնալու այդպիսի հետազոտությունների։

Լիլիթ Սահակյանը զրույցի վերջում նշում է․ «Գիտեք, ասել նրա մասին, որ հանքավայրերը պետք է չշահագործվեն, դա կլինի միամտություն այսօրվա մեր պայմանները հաշվի առնելով: Այլ բան է, թե այդ եկամուտները, որ պետությունը ստանում է, ուր են գնում: Ես կարծում եմ, որ խնդիրները հենց դրանից են գալիս: Այսինքն՝ պետք է հասկանանք, թե թեկուզ այս պահին մեր հաշվին, մեր բոլորի հաշվին շահագործվում են հանքավայրերը, բայց օրինակ, իմ երեխան հետո ի՞նչ երկրում է ապրելու:

Այսինքն՝ մենք պետք է հասկանանք մեր առաջնահերթությունները: Ինպես մենք ամեն մեկս մեր կյանքի առաջնահերթություններն ենք դնում, այնպես էլ պետությունը պետք է դնի այդ առաջնահերթությունները ու դա հնարավորինս համընկնի մեծամասնության կյանքի առաջնահերթությունների հետ: Մեզ մոտ այդպես չէ: Մի փոքր խմբի առաջնահերթությունները այլ են, ամբողջ հանրապետության մնացած բնակչության կյանքի առաջնահերթությունները՝ այլ»:

Heavy Metals Pollution in Syunik: A Professional Opinion by Lilit Sahakyan

Lilit Sahakyan explains the results of the institute’s research on Kajaran and Kapan and their surroundings cities from the years 2005 to 2008.

It is apparent that mining activities have caused heavy metals to penetrate into the soil, water, air, and agriculture products, and even in children’s hair. So far there have been no steps towards a safer direction.

Why is it that the mining companies do not request regular environmental research and why is it that the government does not take the necessary steps to strengthen environmental regulations in order to monitor such companies.

Share Button

Մեկնաբանություն

comments