Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ
2019թ. հուլիսի 30-ին բրիտանական «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) կազմակերպություններն ազդարարել են Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը՝ մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» օֆշորային ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»:
Այս տարվա հունիս ամսին նրանք եղել են Հայաստանում և «Save Amulsar» խորագրի ներքո 18 րոպեանոց տեսաֆիլմ են նկարահանել Ամուլսարի պայքարի մասին։ Տեսաֆիլմն անգլերեն վերնագրված է այսպես՝ «More Precious Than Gold: community resistance v corporate courts»։ Ֆիլմի հայերեն տարբերակը կարող եք դիտել այստեղ՝ «Ոսկուց էլ թանկ. Ջերմուկ համայնքի դիմադրությունն ընդդեմ կորպորատիվ դատարանի»։
«Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարևոր փորձությունն է: Ներդրումային արբիտրաժով սպառնալու նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը և շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»:
Հիշեցնենք, որ մինչ այս էլ, աշխարհի 100 երկրներում հեռարձակվող և ավելի քան 310 մլն բաժանորդներ ունեցող «Ալ Ջազիրա» ցանցին պատկանող «Ալ Ջազիրա Ինգլիշ» հեռուստաալիքը, 2019թ․ հունվարի 31-ին հրապարակված 25-րոպեանոց ռեպորտաժով անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին և մասնավորապես՝ Ամուլսարի փրկության պայքարին ու լեռան պահապաններին։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ armecofront@gmail.com