News

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետևյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պարտավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է Լիդիանը հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։

ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին։ Այնտեղ գրված է ընդամենը հետևյալը․

«1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել. Պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

2. Ոստիկանությունից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

Ինչպես համոզվեցիք, դատարանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու և Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին՝ ինչպես, որ փորձել է ներկայացնել Լիդիանը։ Բացի այդ, նույնիսկ այս վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։

In English

Դիտեք նաև Ամուլսարի պահապան ջերմուկցիների կարճ պարզաբանումը


Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ փոստ՝  armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,