Սեպտեմբերի 11-ին ժամը 18։30 երթ հանուն Ամուլսարի փրկության
Կոչ ենք անում այսօր՝ սեպտեմբերի 11-ին ժամը 18։30, միանալ հանուն Ամուլսարի փրկության ինքնաբուխ երթին, որը կսկսվի ԱԺ հանրային այգու տարածքից։
Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։
Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։
Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։
Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք ինքնաբուխ երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։
Երթի կապակցությամբ բացվել է ֆեյսբուքյան միջոցառման էջ հետևյալ հղումով։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com