Կանադայի դատարանում Լիդիանի հետ կապված վերջին զարգացումները
Հայտնում ենք, որ 2019թ․ դեկտեմբերից Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը սնանկությունից պաշտպանվելու գործընթաց էր սկսել Կանադայի առևտրային դատարանում։ 2020թ-ի մայիսի 4-ին, դատարանը հանել է սնանկությունից պաշտպանող արգելանքն ու թույլ տվել, որ ընկերության պարտատերերից շվեդական ՍԷԿ-ը՝ պետական արտահանումների վարկավորման գործակալությունը կամ դրա ֆինանսական գործակալ ING բանկն, ինչպես նաև բրիտանական Կատերպիլարի Ֆինանսական ծառայություններ ընկերությունն օգտվեն Լիդիանի հետ կնքված իրենց համաձայնագրով լիազորված իրավունքից և ստիպեն ընկերությանը պարտավորությունների կատարում՝ ինչը նշանակում է տրված գույքի կամ դրան համարժեք ակտիվների վերադարձ։
Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ։
Տեղեկացնենք նաև, որ Լիդիան Ինթերնեյշնլը հունիսի 1-ին տարածել է հաղորդագրություն, որ այլևս անկարող է հրապարակել ֆինանսական հաշվետվություններ, ինչն արժետոմսերին վերաբերող կանադական օրենսդրությունը չկատարելու հայտարարություն է։
Կանադայի դատարանի որոշումներին կարող եք ծանոթանալ լուսանկարներում
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com