News

Ասուլիս-քննարկում մայիսի 24-ին. ՀՀ դատական համակարգը և Ամուլսարի խնդիրը

Հրավիրում ենք լրագրողներին, ինչպես նաև իրավապաշտպաններին և այլ հետաքրքրված անձանց մամլո ասուլիսի, որում ներկայացվելու է Ամուլսարի հարցում դատական համակարգի աշխատանքը: Ներկայումս այս հարցով 10-ից ավելի դատական գործեր են ընթանում, որոնց մի մասը մի քանի տարի է՝ չի հանգուցալուծվում, իսկ մի մասն էլ վերջին ամիսներին են սկսվել: Կներկայացնենք, մասնավորապես՝

- Լիդիան ընկերության հետապնդումները ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ ընկերությանն իբր թե զրպարտելու և գործարար համբավն արատավորող արտահայտություններ անելու մեղադրանքներով:
– Լիդիան ընկերության հայցերը ՀՀ ոստիկանության դեմ՝ պահանջելով հավաքների ազատության իրավունքը ստորադասել մասնավոր սեփականության անմատչելիությանը:
– Ընկերության հայցերը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ:
– Մի շարք կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվության, ատելության խոսքի ու բռնության կոչերի տարածումը Ամուլսարի պայքարի և դրա մասնակիցների մասին, ինչպես նաև դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերն ու մեր հայցադիմումները դատարան:
– ՀՀ դատարանների վարքագիծը:

Ասուլիս-քննարկումը տեղի կունենա մայիսի 24-ին ժամը 14։30 Հայկական բնապահպանական ճակատի գրասենյակում՝ Սպենդիարյան 5 հասցեում: Հավելյալ մանրամասների համար կարող եք զանգել 099 53 05 88 հեռախոսահամարով կամ գրել armecofront@gmail.com էլ փոստին։

Միջոցառման հղումը Ֆեյսբուքում:

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,