Հայաստանի վտանգավոր պոչամբարները
Բոլորիս լավ հայտնի է, որ մետաղական հանքավայրերի շահագործման հետևանքով առաջացած պոչամբարները չափազանց վտանգավոր են շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար: Մենք պաշտոնապես դիմել ենք երեք նախարարությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և կոնսերվացված բոլոր պոչամբարների հիմնական ցուցանիշների մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով:
Միայն Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանում ներկայացվեցին կոնկրետ տվյալներ պոչամբարների տեսակների և հիմնական ցուցանիշների վերաբերյալ, համաձայն որի՝ 2012թ օգոստոս ամսվա դրությամբ կա 10 գործող և 9 կոնսերվացված պոչամբար, որոնք զբաղեցնում են 360 հեկտար տարածք, իսկ ընդհանուր ծավալը կազմում է մոտ 172 մլն․ խոր․ մետր։
Նշենք, որ այս տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ հատկապես գործող պոչամբարների մասով, քանի որ դրանց քանակի և ծավալների մասին տվյալները 10 տարուց ավել է անփոփոխ են՝ ինչը ուղղակի անհնար է հանքարդյունաբերության ծավալների վերջին 10 տարիների հսկայական աճի պայմաններում։
———————————————————————————————————————————————————————————————————————
Արծվանիկի պոչամբարը՝ աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Գտնվում է Արծվանիկ գետի կիրճում և լցված է մոտ 300 մլն տոննա թունավոր զանգվածով: Այստեղ են լցվում Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչանքները:
Գերմանական Քրոնիմետ ընկերությանը պատկանող կոմբինատի անօրինականություններին կարող եք ծանոթանալ տեսանյութում՝
———————————————————————————————————————————————————————————————————————
Գեղանուշի պոչամբարը գտնվում է Կապան քաղաքին շատ մոտ և նույնպես մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Շահագործվում է կանադական «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության կողմից: Լցված է մոտ 5 մլն․ խմ պոչանքներով։
———————————————————————————————————————————————————————————————————————
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի երեք պոչամբարներից մեկը՝ Հովիտ 2։ Լցված է 3,5 մլն խմ պոչանքներով։
———————————————————————————————————————————————————————————————————————
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայումս գործող պոչամբարը Դարազամի գետի վրա։ Լցված է մոտ 40 մլն խմ պոչանքներով։
———————————————————————————————————————————————————————————————————————
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի 3 պոչամբարներից ևս մեկը՝ Հովիտ է։ Լցված է մոտ 1 մլն․ խմ պոչանքներով։
———————————————————————————————————————————————————————————————————————
Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի անօրինական և առանց նախագիծ կառուցված պոչամբարը Գեղի գետի հովտում, որի թափանաջրերը 3 տարի շարունակ լցվում են Գեղի գետը: Տեսանյութը կարող եք նայել այստեղ՝
———————————————————————————————————————————————————————————————————————
Արարատի ոսկու կորզման կոմբինատի պոչամբարը։ Գտնվում է Արարատյան դաշտում և լցված է 14 մլն․ տոննա պոչանքներով։
———————————————————————————————————————————————————————————————————————
Չգործող, բայց անտերության մատնված Դաստակերտի հոսող պոչամբարը, որը գտնվում է Այրի գետի հովտում: Գետը լվանում է պոչամբարի թունավոր պարունակությունն ու տանում լցնում Տոլորսի ջրամբար: Պոչամբարը զբաղեցնում է 30 հեկտար տարածք և լցված է 1.5 մլն. խմ թափոններով:
———————————————————————————————————————————————————————————————————————
Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի չգործող 3 պոչամբարներից ամենամեծը: Գտնվում է Ողջի գետի հովտում, զբաղեցնում է մոտ 90 հեկտար տարածք և լցված է 27 մլն. խմ վտանգավոր թափոններով:
———————————————————————————————————————————————————————————————————————