Search Results For "սևան"

Արշավ-երթ Ամուլսար ապրիլի 28-ին

Արշավ-երթ Ամուլսար ապրիլի 28-ին
Ամուլսարը Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթներից է, ունի 2987 մ բարձրություն և գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին: Այստեղ են ձևավորվում բազմաթիվ խմելու և հանքային ջրերի աղբյուրներ, ինչպես նաև Արփա, Որոտան և Դարբ գետերը, որոնք Վայոց Ձորի և Սյունիքի հիմնական ջրային զարկերակներն են։ Այս գետերի ջրերով են ոռոգում հարյուրավոր հեկտար…

Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը․ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյան

Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը․ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյան
2017թ․ դեկտեմբերի 12-ին իրականացված այլընտրանքային հանրային փորձաքննության արդյունքում Ամուլսարում ոսկու հնարավոր արդյունահանման և ցիանիդով վերամշակման ծրագրին տրվեց էկոլոգիական բացասական եզրակացություն։ Հանդիպման մասնակցած գիտնականները, հետազոտողներն ու բնապահպանները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացրին հիմնական անկառավարելի վտանգներն ու հաստատեցին, որ այս ծրագիրն ընդհանրապես անթույլատրելի է։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում…

Անհրաժեշտ է վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները․ առաջարկ ՀՀ կառավարությանը

Անհրաժեշտ է վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները․ առաջարկ ՀՀ կառավարությանը
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով սկզբում լուծել Հայաստանի լեռնահանքային շրջանների աղտոտված և աղտոտվող տարածքների էկոլոգիական խնդիրները, ներկայացնել դրանց դրական արդյունքները ժողովրդին և հետո նոր միայն մտածել նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման թույլատրելիության մասին։ Դիմումում մասնավորպես նշված է․ «Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը…

Ծանր մետաղների և ծծմբաթթվի մահաբեր պարունակություն Տանձուտի հանքի դարավոր թթվային դրենաժի ջրերում

Ծանր մետաղների և ծծմբաթթվի մահաբեր պարունակություն Տանձուտի հանքի դարավոր թթվային դրենաժի ջրերում
Տանձուտի լքված հանքավայրը գտնվում է Լոռու մարզում, Վանաձոր քաղաքից մոտ 6 կմ հեռավորության վրա։ Այն հայտնաբերվել է մոտ 120 տարի առաջ, իսկ շահագործումը դադարեցվել է 1926 թվականին։ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քացաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել էր որոշակի մանրամասներ այս հանքի վերաբերյալ և խոստացել տեղում կատարել ջրի նմուշառում ու լաբորատոր հետազոտում։…

Էկոլոգները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել Ամուլսարի մասին միջազգային անկախ փորձագիտական եզրակացությունները

Էկոլոգները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել Ամուլսարի մասին միջազգային անկախ փորձագիտական եզրակացությունները
Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետևություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դիմումի մեջ բացահայտվել են նաև այն օրենսդրական հիմքերը, որոնք թույլ են տալիս ուժը…

Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը

Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը
Տարիներ շարունակ հայ գիտնականները, մասնագետներն ու բնապահպանները տարբեր տեսանկյուններից ներկայացրել են «Lydian International»-ի (Լիդիան) Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վտանգավորությունը՝ պնդելով, որ այն չպետք է իրականացվի։ Բազմիցս նշվել է, որ այս անփորձ օֆշորային ընկերության ներկայացրած հետազոտություններն ու գնահատականներն այն մասին, որ բոլոր հնարավոր վտանգները կառավարելի են, ոչ միայն կասկած հարուցող են,…