News

Փաստերի նենգափոխումն ուղղելու գրատախտակ կամ ինչ նպատակների կարող է ծառայեցվել փաստերի նենգափոխումը

Լրատվամիջոցների դերին առաջին անգամը չէ, որ անդրադառնում ենք, հատկապես՝ Ամուլսարի պաշտպանության շարժման ընթացքում։ Հայտնի փաստ է, որ լրատվամիջոցներն ինչպես իշխանություն բանեցնելու և հանրությանը չարաշահելու գործիք են, այնպես էլ՝ անարդարությունների և այդ նույն չարաշահումների դեմ պայքարների լուսաբանման և հանրային քննարկման դաշտ։ Համաշխարհային իրադարձություններից մինչև հայաստանյան իրողություններ՝ լեցուն օրինակներ կան մամուլի շահադիտական ու խիստ ճակատագրական գործիքայնացման մասին․ հիշենք ամերիկյան հայտնի և շատերի կողմից հեղինակավոր համարվող  «Նյու Յորք թայմս» թերթի դերը 2002 թ․ Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի արտադրության մասին բացարձակ սուտ տարածելու հարցում, մինչդեռ հենց այդ սուտն էր դարձել 2003 թ․ Իրաք ներխուժելու և օկուպացնելու՝ ԱՄՆ կառավարության արդարացումը։

Ամուլսարի պահպանության շարժման հետ կապված՝ վերջերս ակտիվացել են վաղուց ծեծված ասույթները, թե իբր այն ֆինանսավորվել է մեկ այլ հանքատիրոջ կողմից։ Թե ինչպես է հնարավոր դառնում ծեծված ասույթը «փաստերի ստուգման» ներքո անցկացնել, կվերլուծենք ստորև, սակայն կարևոր է նախ անդրադառնալ, թե ինչու են դրանք կրկին դուրս բերվում «կորպորատիվ փիառ»-ի փոշոտված դարակներից։

Մասնավոր օրինակը Ամուլսարում ոսկու հանք բացելու տխրահռչակ ծրագիրն է։ Ծրագրի սեփականատեր «Լիդիան ինթերնեշընըլ» բրիտանական օֆշորային ընկերությունը լուծարված է, դրանից մնացած բաժնեմասերն անցել են խոշոր վարկ տված հեջ ֆոնդերին, ընկերությունը վերակազմավորվել է «Լիդիան Կանադա վենչըրս» անվանումով կանադական ընկերության ներքո և չունենալով հանքարդյունաբերական գործունեություն վերսկսելու խոշոր ֆինանսական ռեսուրսներ՝ ակտիվորեն զբաղված է ֆինանսների հայթայթմամբ։ Հանքարդյունաբերական սպասվող վնասներից ամենաշատը տուժող Վայոց Ձորի մարզի և հատկապես Ջերմուկի բնակչության աննկուն պայքարը, որին միացել էին Հայաստանի տարբեր շրջանների մարդիկ և որին ակտիվորեն մասնակցում էին խնդրով տարիներ ի վեր զբաղվող բնապահպանները, չի կարող չսթափեցնել շահույթ հետապնդող որևէ սուբյեկտի․ նույնիսկ ամենառիսկային ֆինանսական ներդրումների սիրահարները  հասկանում են, որ հանքային ծրագրի դեմ կա ժողովրդական դիմադրություն, և նման ծրագրում ներդրում անելը հավասարազոր է ինքնասպանության։

Ժողովրդական դիմադրության մասին տեղեկատվական դաշտը ապականելու, պայքարի ժողովրդականությունը միտումնավոր նսեմացնելու և ամենակարևորը՝ ներդրումների հայթայթումը հեշտացնելու կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ներդրողներին ապակողմնորոշելու նպատակով, «կորպորատիվ փիառ»-ի դարակներից դուրս են բերվել նավթալինոտ ասույթները, թե իբր Ամուլսարի պաշտպանության պայքարը ոչ թե ժողովրդական պայքար է եղել, այլ ֆինանսավորվել է մեկ այլ հանքարդյունաբերական ընկերության կողմից։ Այս ասույթները շրջանառվում են կորպորատիվ շահեր սպասարկող տարբեր լրատվամիջոցներից մինչև պետության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ճիշտ է, դեռևս 2019 թ․ ասույթներում շոշափվող բնապահպանները և պայքարին մասնակցող այլ ակտիվ անձինք դատի տվեցին վերը նշված բարձրաստիճան պաշտոնյային (Գալստյան և մյուսներն ընդդեմ Ավինյանի), որի արդյունքում պաշտոնյան ընդունեց, որ իր խոսքը կոնկրետ հայցվորներին չի վերաբերում, ինչի հիմքով էլ գործը կարճվեց, սակայն իրավական դաշտում փաստերի նենգափոխման հետևից ընկնելը քիչ ազդեցություն ունի հանրային ապատեղեկատվության մասշտաբների վրա։

Մեր վերլուծությունները նաև հուշում են, որ ժողովրդական պայքարը կորպորացիաների միջև մրցակցություն կամ գզվռտոց ներկայացնելու նպատակները կարող են շատ ավելի հեռուն էլ գնալ՝ մինչև ներդրումային արբիտրաժներ, որտեղ հնարավոր է այս ասույթների հիման վրա կառուցել այն փաստարկը, որ պետությունը չի ապահովել իր սահմաններում գործող օտարերկրյա ներդրողների համար հավասար պայմաններ։ Այս փաստարկի տրամաբանական նպատակն է պետության ուսերին դնել աստղաբաշխական գումարի չափով փոխհատուցման պարտավորություն ներդրողին «չպաշտպանելու» համար ու նրանից գանձել վերացական ապագա եկամուտների չափով գումարներ։ Իսկապես տարակուսելի է, թե ինչու են հատկապես պետական պաշտոնյաներն այդ ասույթները սեփական խոսքերով շրջանառում՝ հանդես գալով իրենք իրենց դեմ կամ փաստացի փուռը տալով ողջ պետությունը։

Վերադառնալով փաստերի նենգափոխմանը՝ թույլ տվեք հստակեցնել, որ փաստերի նենգափոխումը զուտ փաստի կեղծումը չէ, հորինված կամ գոյություն չունեցող երևույթը որպես փաստ ներկայացնելը չէ, այլ փաստը իր համատեքստից զրկելն ու այլ համատեքստում տեղադրելն է, որի արդյունքում փաստի շուրջ արված մեկնաբանությունը բոլորովին փոխում է փաստի էությունը։ Փաստերի նենգափոխումն ըստ էության այն է, երբ «անհասկանալի առեղծվածի» շնորհիվ 2 գումարած 2-ը հավասար է լինում 5-ի կամ ցանկացած այլ բանի, կարևորն ընդգծելն է, որ 2-ները անհերքելի փաստ են։ Այո՛, բայց արդյունքն է սխալ, այսինքն՝ վերջնական եզրակացությու՛նն է սխալ։

Քանի որ խոստացել ենք Ամուլսարի պաշտպանության շարժման մասին տարածվող ասույթի օրինակի հիման վրա վերլուծել փաստերի նենգափոխումը, թույլ տվեք այդ վերլուծությունն անել դասարանային գրատախտակի մեթոդի կիրառմամբ։ Մենք կարտատպենք շրջանառվող ասույթը, սակայն կուղղենք խեղաթյուրված փաստերը և դրանց համատեքստերի նենգափոխումները։

Դե ինչ, փաստերի նենգափոխման ուղղման գրատախտակին նախ զետեղենք Կալիֆորնիայում լույս տեսնող «Մասիս» շաբաթաթերթի դեկտեմբերի 3-ի համարի «Ամուլսարի Դէմ Պայքարողներուն Վարկը Կասկածի Տակ» վերտառությամբ հոդվածը ու սկսենք կարմիրով ուղղել այն:

Սկսենք վերնագրից՝

«Ամուլսարի Դէմ պաշտպանության համար Պայքարողներուն Վարկը փաստերի նենգափոխման մեթոդով դրվում է Կասկածի Տակ»

Շարունակենք տեքստի ուղղումը։

«2018-ի համաժողովրդական յեղափոխութենէն ետք, մեծ աղմուկ բարձրացաւ Ամուլսարի ոսկիի հանքին շուրջ եւ խումբ մը բնապահպաններ հանքավայրի շինարարությունից արդեն իսկ վնասներ կրող համայնքների՝ Գնդեվազի և Ջերմուկի բնակիչներն տասնյակ ամիսներ շարունակ փակ պահելով դէպի հանքավայր տանող ճանապարհը կարողացան ստիպել իշխանութիւններուն ընկերությանը, որպէսզի ժամանակաւորապէս դադրեցնէ հանքի արդյունաբերական ենթակառուցվածքների շահագործումը շինարարությունը։ Իսկ կառավարութիւնը մօտ 400 հազար տոլար յատկացում կատարեց, որպէսզի ընկերության կազմած փաստաթղթերի և հետազոտությունների անկախ ուսումնասիրութիւն կատարուի՝ ճշդելու համար հանքի ազդեցութիւնը շրջակայ միջավայրին վրայ: Այդ ուսումնասիրութեան եզրակացութիւնը եղաւ այն, որ հանքի շահագործումով յառաջանալիք վտանգները նուազագոյնն են թերահաշվարկված են ընկերության կողմից ու չկա գիտական որևէ հիմնավորում, որ դրանք կառավարելի են: Այդուհանդերձ, Կասկածի տակ առնվեց ընկերության պնդումը, որ հանքը տարածքը հանքարդյունաբերական ծրագրի տակ առնելը որ կրնար հարիւրաւոր միլիոն տոլարներու եկամուտ ապահովել պետութեան, ուստի դեպի շինարարական ենթակառուցվածքներ տանող ճանապարհները մնացին փակ ու այդպէս ալ կշարունակւիվեց մինչև 2020 թ պատերազմը մինչեւ օրս։ Վերջերս, «Փաստերու Ստուգման Հարթակը» հրապարակեց հետաքննութիւն մը (տես էջ 7), որմէ պարզ կը դառնայ որը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ամուլսարի դէմ բողոքողներու մէկ մասը անուղղակի կերպով գումարներ ստացած են Հայաստանի խոշորագոյն հանքարդիւնաբերողէն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերութենէն։ Ըստ ուսումնասիրութեան, ընկերութեան համասեփականատէր, Սիւնիքի նախկին մարզպետ, ներկայիս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան ԱԺ պատգամաւոր Վահէ Յակոբեան իր կնոջ ղեկավարած «Հանրային դիւանագիտութիւն» բարեգործական կազմակերպութեան կը կատարէր նուիրատուութիւններ, որ, իր հերթին, կը ֆինանսաւորէր այդ ակտիւիստները տարբեր ծրագրեր, որոնցում ներգրավված անձինք չեն կարող ուղղակիորեն կապվել Ամուլսարի պաշտպանության ժողովրդական շարժման հետ։ Այսպիսով, պարզ կը դառնայ, որ Ամուլսարի հանքին դէմ բարձրացած աղմուկը սարքուած էր մրցակից հանքավայրի մը կողմէ։»

Այսքանով բավարարվենք «Մասիս» շաբաթաթերթի տեքստի ուղղմամբ և անցնենք դրա համար առիթ հանդիսացած և «FIP – Փաստերի ստուգման հարթակ»-ից ամբողջությամբ արտատպված աղբյուր տեքստին՝ «ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների» փոփոխված վերնագրով հոդվածին։

Սկսենք վերնագրից՝

«ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների «Հանրային դիվանագիտություն» կազմակերպությանը»։

«․․․․ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այդ բնապահպանական շարժման մասնակիցների մի մասը միջնորդավորված կերպով եկամուտ է ստացել երկրի խոշորագույն հանքարդյունաբերողից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Նրանց թվում են դերասան Սերգեյ Դանիելյանը, բնապահպան Լևոն Գալստյանը, լրագրող Արման Սուլեյմանյանը, բնապահպան Սիլվա Ադամյանը և այլք [Անահիտ Բախշյանը և Հայկ Բարսեղյանը] :»

Այս պարբերությունն արժանի է երկար վերլուծության, ոչ միայն կարմիր գույնով ուղղելու։ Նախ, բոլորին հայտնի է, որ Ամուլսարի պաշտպանության շարժումը ոչ միայն բնապահպանական է, այլև Ջերմուկի և Գնդեվազի, ինչպես նաև անուղղակիորեն ազդակիր հանդիսացող Վայոց ձորի մարզի բնակչության պայքարն է իրենց գոյապահպանության համար, Հայաստանի քաղաքացիական հատվածի պայքարն է ընդդեմ կոռումպացված և ապաշնորհ պետական կառավարման և հանքային թալանի։ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ֆինանսավորման դադարեցման ինտերնետային հանրագիրը 2016 թ․-ից ի վեր ստորագրել է մոտ 30 հազար մարդ, նրանք բոլորը շարժման մասնակիցներ են։ Խոշորացված Ջերմուկ համայնքի մոտ 3000 բնակիչ ստորագրել է հանրագիր համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին, որին հավանություն է տվել համայնքի ավագանին։ Նրանք շարժման ամենաուղղակի մասնակիցներն են։ Ողջ Վայոց ձորի մարզի 14 հազար բնակիչ իր համայնքների ավագանիներին է ներկայացրել հանրագիր մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքները էկոտնտեսական տարածք ճանաչելու պահանջով։ Այս հազարավոր մարդիկ բնապահպանական շարժման անուղղակի մասնակիցներն են։ Հանքի ճանապարհները փակած ուղղակի դիմադրություն ցույց տվող հարյուրավոր տեղացի ցուցարարները շարժման առաջամարտիկներն են, ոչ միայն մասնակիցները։ Հարյուրավոր կամավորները, այդ թվում՝ «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնության անդամները և աջակիցները, նույնպես շարժման առաջամարտիկներն են։ Աշխարհի տարբեր երկրների մի քանի տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, բնապահպան ակտիվիստներ, գլոբալ արդարության համար պայքարող անհատներն ու կազմակերպությունները, որոնք աջակցել են Ամուլսարի պաշտպանության պայքարը՝ նույնպես շարժման մասնակիցներ են։ Հազարավոր մարդիկ, ովքեր դրամական նվիրատվություն են արել Ամուլսարի պաշտպաններին, տրամադրել են սնունդ, վրաններ, վառելիք, տեխնիկական միջոցներ՝ աջակցելով երկու տարի շարունակ բաց երկնքի տակ սեփական կենսատարածքն ու առողջարանային տնտեսությունը պաշտպանողներին։  Ընթերցողը երևի արդեն պատկերացում կազմեց, թե այս շարժումը որքան մասնակիցներ ունի, և արդեն նշմարելի է, թե ընդամենը հինգ անձի «փաստ» ներկայացնող հոդվածը ինչպես է նենգափոխում համատեքստը և հազարավոր մարդ ներգրավող շարժման մեջ հինգ հոգուն ներկայացնում որպես «ԶՊՄԿ-ից ֆինասնավորված մի մաս»։

Մեդիա ձեռնածություն է նաև ֆորմուլան, որ եթե մի սուբյեկտ ֆինանսավորում է երկրորդին, ապա ստացվում է, որ երրորդի աշխատավարձը երկրորդից առաջինի կողմից միջնորդավորված ֆինանսավորում է։ Սա ավելի վաղ ասված «առեղծվածն» է, ըստ որի 2+2-ը ներկայացվում է 5, 7 և ցանկացած այլ թիվ։ Միջնորդավորված ֆինանսավորումը շատ հստակ տերմին է, անգլերեն՝ proxy financing, այն ունի հստակ սահմանում և կիրառում։ Օրինակ բերենք․ համաշխարհային ֆինանսական հաստատությունը հրապարակային հայտարարել է, որ չի ֆինանսավորելու բնության վրա անդառնալի հետևանքներ թողնող որևէ ծրագիր և այդպիսի ոչ մի վարկավորման պայմանագիր չունի, սակայն վերահսկողությունից թաքնվելու համար դրամական միջոցներ է փոխանցում ինչ-որ բանկի, պայմանավորվում, որ այդ միջոցները օգտագործվեն անդառնալի հետևանքներ թողնող շատ կոնկրետ ծրագրի ֆինանսավորման համար, ինչի մասին տեղյակ է վարկ վերցնող ծրագրի սեփականատերը։ Սա միջնորդավորված ֆինանսավորման ցցուն օրինակ է։

Որպեսզի վերը նշված մեդիա ձեռնածությունը փաստ դառնա, պետք է ցույց տրվի, որ մեջբերված հինգ անձինք, տեղյակ լինելով և շահագրգիռ լինելով միջնորդության փաստով, ֆինանսավորվել են շատ կոնկրետ բանի համար (ասենք՝ հանքավայրի տարածք տանող ճանապարհները փակելու, Լիդիանի լիցենզիան ԶՊՄԿ-ին փոխանցելու պահանջների և այլն), այլ ոչ թե բացարձակապես իրարից տարբերվող և քննարկվող շարժման բուն նյութի հետ կապ չունեցող աշխատանքների համար, ինչպիսին եղել է, ըստ նույն հոդվածի, հիշյալ անձանց գործունեությունը «Հանրային դիվանագիտություն» կազմակերպության ինչ-ինչ ծրագրերում։

Ինչպես արդեն նշեցինք, փաստերի նենգափոխումը փաստերն իրենց համատեքստից զրկելն է։ Օրինակ․ սահուն կերպով թաքցված է իբր հիմնավորում հանդիսացող փաստական տվյալների ժամանակագրությունը։ Ամուլսարի պաշտպանության շարժման կիզակետը և հաջողության գրավականը եղել է տեղի բնակչության կազմակերպված դիմադրությունը, որը սկսվել է 2018 թ․ իշխանափոխությունից հետո, այսինքն՝ հունիս ամսից սկսած։ Անահիտ Բախշյանը կրթական հարցերով խորհրդականի համար իր աշխատավարձը ստացել է 2017 թ․-ից մինչև 2018 թ․ մայիսը, նախքան շարժման ժողովրդական դառնալը։ Նույն կերպ, մինչև շարժման պիկը աշխատավարձ է ստացել Սիլվա Ադամյանը, որին հոդվածագիրը դարձրել է էկոակտիվիստ և շարժման առաջամարտիկ։ Սիլվա Ադամյանը բնապահպանական կազմակերպության հիմնադիր է, թռչնաբան, Ամուլսարը հանք դարձնելու դեմ 2012 թ․ բազմիցս հրապարակայնորեն արտահայտվել է, ի թիվս մի շարք անձանց և նախաձեռնությունների՝ ստորագրել է 2014 թ․ ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակ ներկայացված գանգատը, սակայն ինչպես տեսնում եք, նրա կողմից հանքարդյունաբերական ծրագրի քննադատությունը չի համընկնում հոդվածում բերված ոչ մի ժամանակագրական տվյալի հետ։ Ձեռնածությունն ակնհայտ է։

Հոդվածում գրված է․ «Բնապահպան ակտիվիստ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ 2016-ի հունիսից աշխատել է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ում որպես բնապահպանական հարցերով խորհրդատու, սակայն այդ ժամանակ չի իմացել, որ այն ֆինանսավորվում է Քաջարանի կոմբինատի կողմից։ Սակայն երբ մի քանի ամիս անց իմացել է այդ մասին, դադարեցրել է համագործակցությունը կազմակերպության հետ»։ Հիշատակված անձանց հետ պարզաբանումների նմանօրինակ մի քանի պարբերությունից հետո հոդվածագիրն անում է իր «առեղծվածային» ձեռնածությունը՝ «Այսպիսով, մեզ հետ զրուցած անձինք չեն հերքում, որ փաստացի եկամուտ են ստացել ԶՊՄԿ-ից, միևնույն ժամանակ, այս կամ այն կերպ բացատրում են զուգահեռաբար խոշորագույն հանքարդյունաբերողի հետ համագործակցելու և բնապահպանական ակտիվիզմի, մասնավորապես,  մեկ այլ հանքարդյունաբերողի գործունեության դեմ պայքարելու փաստը»: Ո՛չ, հոդվածի հեղինակ Հակո՛բ Կարապետյան, նրանք նման հաստատում չե՛ն անում, Ձեր կառուցած մտահանգումը խախուտ է․ նրանք հստակ ընդունում են, որ արել են վճարովի կարճաժամկետ աշխատանքներ «Հանրային դիվանագիտություն» կազմակերպության համար և ՉԵՆ ԻՄԱՑԵԼ ԶՊՄԿ-ի առնչության մասին ԿԱՄ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ դրանով։ Ամուլսարի պաշպանության ակտիվ մասնակից, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը դեռևս 2016 թ․ հանրայնորեն գրել էր  «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ում աշխատանքի անցնելու և այդ աշխատանքը մի քանի ամիս անց դադարեցնելու մասին։

Levon

2018 թ․-ին, Ամուլսարի համար պայքարի ամենաակտիվ շրջանում, տարբեր ֆեյք էջեր ու օգտատերեր շրջանառության մեջ էին դրել նույն այն թեզերը, որոնք հիմա՝ 4 տարի անց «հայտնաբերում» և վերաշրջանառում է  «Փաստերի ստուգման հարթակը»։ Դեռևս այդ ժամանակ Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով հստակ ներկայացնում է փաստերը։

Թերևս, այսքանը։ Իսկ մեր գործունեությանը հետևողներին, աջակիցներին, ակտիվիստներին և ընդհանրապես լայն հանրությանն առաջարկում ենք օգտվել «փաստերի նենգափոխումն ուղղելու գրատախտակի» մեթոդից և դիմադրել մեդիա ձեռնածություններին։

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

Գլխավոր նկարը՝ Roy Scott Getty Images

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,