Search Results For "սևան"

Մայիսի 14-ին կիրականացվի համաՍևանյան աղբահավաք

Մայիսի 14-ին կիրականացվի համաՍևանյան աղբահավաք
Սևանա լճի հետ կապված են բազմաթիվ տեսանելի և անտեսանելի խնդիրներ։ Դրանցից ամենատեսանելիներից է ափամերձ գոտու աղտոտվածությունը կենցաղային աղբով, որն ինչպես էկոլոգիական սպառնալիք է, այնպես էլ՝ լուրջ խոչընդոտ ափամերձ տարածքներում հանգիստ կազմակերպելու առումով։ Մենք՝ բնասերների մի խումբ, նախաձեռնել ենք համաՍևանյան աղբահավաք, որը կիրականացվի մայիսի 14-ին Սևանա լճի ափամերձ տարածքներում մեր կողմից…

Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար

Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար
Մարդկային հիշողությունը ցավոք շատ կարճ է։ Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած` Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։ Հիշեցնենք, որ այս…

Բաց նամակ-առաջարկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Սևանա լճի մակարդակի վերաբերյալ բնապահպանների և քաղաքացիների կողմից

Բաց նամակ-առաջարկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Սևանա լճի մակարդակի վերաբերյալ բնապահպանների և քաղաքացիների կողմից
2010 թվականից առ այսօր՝ այսինքն վերջին 6 տարիների ընթացքում, Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 20 սանտիմետրով, ինչն առաջ է բերել բազմաթիվ հարցեր և մեկնաբանություններ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան։ Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող և լիճ մուտք գործող…

Վերագտնե՜նք կորսված կղզին մեր Սևանի

Վերագտնե՜նք կորսված կղզին մեր Սևանի
Ձեզ ենք ներկայացնում irates.am կայքում հրապարակված ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանի հետաքրքիր հոդված-առաջարկը, որն առնչվում է Սևանի թերակղզուն։ Կոլաժը վերցված է irates.am կայքից։ Մեր ժողովրդին բախտ է վիճակվել հազարամյակներով ապրելու մեզ կյանք պարգևող քաղցրահամ (խմելու) ջրի` մեր տարածաշրջանի միակ հսկայական շտեմարան հանդիսացող Սևանա լճի հարևանությամբ, որը նախկինում, ջրի հայելու իր անհամեմատելի բարձր…

Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին

Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին
Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածն այն մասին, թե ինչպես այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմ-ով ավել ջուր տեղափոխելու իշխանավորների խոստումները։ Վերջին 4 տարում (2011-2014թթ․) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ…

Ի վերջո, որքա՞ն ջուր է բաց թողնվում Սևանա լճից

Ի վերջո, որքա՞ն ջուր է բաց թողնվում Սևանա լճից
Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ էլ սուր են եղել, իսկ հանրությունն ու պետական մարմիններն անընդհատ գտնվել են հակադիր բևեռներում։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները մշտապես դեմ են եղել օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավել ջրառ իրականացնելուն, իսկ պետական մարմիններն ամեն կերպ փորձել են հիմնավորել դրա անհրաժեշտությունը և…