Երբ 2014 թվականի ամռանը Հայկական բնապահպանական ճակատը բացահայտեց, որ Արփա-Սևան ջրատար թունելով Կեչուտի ջրամբարից տեղափողվող ջուրն օգտագործում են փոքր ՀԷԿ-երի շահերը սպասարկելու համար՝ պետական մարմինները սկսեցին ամեն կերպ հերքել այդ փաստը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական հակադարձումն այն էր, որ այդ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ բացառապես ոռոգման նպատակներով…
Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից երկուսն այս օրերին գտնվում են Երևանում։ Շուրջ 30 տարվա փորձառություն ունեցող դոկտոր Էնն Մաեսթը ԱՄՆ-ից ու դոկտոր Անդրե Սոբոլևսկին Կանադայից հանդիպումներ են ունեցել Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ, իսկ…
ՀՀ Կառավարությանը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վայոց Ձորի մարզի բոլոր համայնքների՝ հանձին համայնքների ավագանիների Հանրագիր Հարգելի պրն. վարչապետ, ՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Վայոց Ձորի մարզը՝ լինելով տարածքով և բնակչությամբ ամենափոքրը, Հայաստանի այն յուրահատուկ տարածքներից է, որտեղ միաժամանակ հանդիպում են տափաստանային, անտառային և ալպիական էկոհամակարգերը, որոնց մի մասն…
ՀՀ Կառավարությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 29 մայիսի, 2018թ. Հարգելի պարոն Վարչապետ, Դիմում ենք Ձեզ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով՝ ստորև ներկայացնելով դրա իրավական և մասնագիտական հիմքերը: Մենք գիտակցում ենք, որ լեռնահանքային ոլորտում պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի…
Ամուլսարը Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթներից է, ունի 2987 մ բարձրություն և գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին: Այստեղ են ձևավորվում բազմաթիվ խմելու և հանքային ջրերի աղբյուրներ, ինչպես նաև Արփա, Որոտան և Դարբ գետերը, որոնք Վայոց Ձորի և Սյունիքի հիմնական ջրային զարկերակներն են։ Այս գետերի ջրերով են ոռոգում հարյուրավոր հեկտար…
2017թ․ դեկտեմբերի 12-ին իրականացված այլընտրանքային հանրային փորձաքննության արդյունքում Ամուլսարում ոսկու հնարավոր արդյունահանման և ցիանիդով վերամշակման ծրագրին տրվեց էկոլոգիական բացասական եզրակացություն։ Հանդիպման մասնակցած գիտնականները, հետազոտողներն ու բնապահպանները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացրին հիմնական անկառավարելի վտանգներն ու հաստատեցին, որ այս ծրագիրն ընդհանրապես անթույլատրելի է։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում…