Մարդկային հիշողությունը ցավոք շատ կարճ է։ Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած` Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։ Հիշեցնենք, որ այս…
2010 թվականից առ այսօր՝ այսինքն վերջին 6 տարիների ընթացքում, Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 20 սանտիմետրով, ինչն առաջ է բերել բազմաթիվ հարցեր և մեկնաբանություններ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան։ Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող և լիճ մուտք գործող…
Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ էլ սուր են եղել, իսկ հանրությունն ու պետական մարմիններն անընդհատ գտնվել են հակադիր բևեռներում։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները մշտապես դեմ են եղել օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավել ջրառ իրականացնելուն, իսկ պետական մարմիններն ամեն կերպ փորձել են հիմնավորել դրա անհրաժեշտությունը և…
Իր նախորդ՝ «Սևանա լիճը շարունակում է մնալ «հոգեվարքի» վիճակում» հոդվածում ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը պնդում էր, որ լճից մոտ 2 անգամ ավելի մեծ քանակությամբ է ջուր բաց թողնվում, քան իրականում ներկայացնում են պաշտոնական մարմինները։ Ներկայացնում ենք պարոն Հաջինյանի նոր վերլուծական հոդվածը, որտեղ նա սեփական հաշվարկների միջոցով ցույց է տալիս, թե ինչ…
Վերջին տարիներին պետական համակարգը բոլոր հնարավոր և անհնար եղանակներով կասեցնում է Սևանա լճի մակարդակի բարձրացման բնականոն ընթացքը: Ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը տասնյակ տարիներ հետևել է Սևանի մակարդակի տատանումներին և հաշվարկների արդյունքներում պարզել, որ լճից շատ ավելի մեծ քանակությամբ է ջուր բաց թողնվում, քան իրականում ներկայացնում են պաշտոնական մարմինները… Ներկայացնում ենք այդ…
1970-ականների սկզբներին, երբ Սևանա լճի մակարդակն իջել էր մոտ 18 մ-ով, կորցնելով իր ջրի նախկին ծավալի մոտ 37%-ը, իսկ նրա էկոհամակարգը ենթարկվել էր չափազանց աղետալի և մեծ փոփոխությունների, երկրի կառավարությունը ստիպված էր վերանայել լճից բաց թողնվող ջրի բավականին մեծ ծավալները։ Կառավարության միջոցառումներից ամենաառաջնահերթ ու անհետաձգելի «օգնությունը» Սևանա լճին՝ հնարավորինս…