Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն / Armenian Environmental Front (AEF) civil initiative
Մեր հասցեն` Երևան, Սպենդիարյան փողոց 5 շենք, բնակարան 24
Հեռ.` +374 99 53 05 88, +374 91 534959, +374 93 534959
Էլ. փոստ` armecofront@gmail.com
ՀԲՃ-ն ներկայումս ունի գործող չորս աշխատանքային խումբ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Խմբերին միանալու համար խնդրում ենք լրացնել առցանց հարցաթերթիկը, որպեսզի մենք հեշտությամբ կարողանանք ապահովել հետադարձ կապը Ձեզ հետ: Կարող եք նաև աջակցել մեր գործունեությանը՝ անցնելով այս հղումով։
Ներկայացնում ենք խմբերը, դրանց կարճ նկարագրությունները, պատասխանատուներին և հղումները դեպի նրանց ֆեյսբուքյան էջեր:
Խումբ 1. Բնապահպանական խնդիրների վերհանում և մշտադիտարկում
- ուսումնասիրում է շրջակա միջավայրի վրա մարդկանց տնտեսական և այլ գործառույթների վտանգներներն ու բացասական հետևանքները, իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ առավել ռիսկային բնագավառներում (հանքարդյունաբերություն, Սևանա լիճ և ջրային ռեսուրսներ, անտառներ, էներգետիկա, բնության հատուկ պահպանվող տարածքներ և Կարմիր Գիրք, էկոլոգիա և բնակչության առողջություն և այլն),
- այդ աշխատանքների մեջ ներգրավում է նաև խորհրդատվական մարմնի անդամներին,
- մշտադիտարկումների արդյունքներն ու խնդիրների վերաբերյալ առաջարկվող լուծումները ներկայացնում է հանրությանը և պետական մարմիններին։
Պատասխանատու՝ Լևոն Գալստյան (armecofront@gmail.com)
Ֆեյսբուքյան էջ` Լևոն Գալստյան
Խումբ 2. Էկոկրթություն, էկոգիտակցություն և հանրային կապեր
- մշակում և իրականացնում է բնակչության էկոգիտակցական ընկալումները խթանող գործողություններ,
- այդ աշխատանքներին մասնակից է դարձնում տեղի բնակչությանը՝ կոնկրետ բնապահպանությանը ուղղված ակցիաների միջոցով (ծառատունկ, աղբահավաքում և այլն)
- հանրային միջոցառումների կազմակերպում,
- թեմատիկ գիտելիքներ կոնկրետ խնդրի վերաբերյալ (հանքարդյունաբերություն, անտառ, ՀԷԿ, Սևան և այլն)
- հանրային մարդկանց ներգրավում, մշակութային միջոցառումների միջոցով էկոգիտակցության բարձրացման և խնդիրների բարձրաձայման իրականացում:
- հավաքագրում է ահազանգերը, վերլուծում է ստացված տեղեկությունները, առաջարկում է գործողություններ, կատարում է արխիվացում,
- հետևում է բնապահպանությանը վերաբերող նյութերին, որոնք հրապարակվում են պետական մարմինների պաշտոնական կայքերում և լրատվամիջոցներում,
- ներգրավում է լրագրողների և լրատվամիջոցների,
- ուղարկում է մամլո հաղորդագրություններ,
- թարգմանում և տարածում է բնապահպանական նյութեր,
- կապեր է հաստատում սփյուռքի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ,
- արդեն եղած նյութերի հավաքագրում և նորերի ստեղծում,
- հարցազրույցներ և տեսաֆիլմեր,
- միջոցառումներ/ակցիաներ։
Պատասխանատուներ՝
Անի խաչատրյան (ani_freestyleee@yahoo.com)
Ֆեյսբուքյան էջ` Ani Seize Khachatryan
Մարիամ Սուխուդյան (right227@gmail.com)
Ֆեյսբուքյան էջ` Մարիամ Սուխուդյան
Խումբ 3. Ակտիվ կանաչներ
- անհապաղ արձագանքում է խախտումներին և ամենահրատապ խնդիրներին,
- ֆիքսում է խախտումները (լուսանկարման, տեսանկարման կամ այլ միջոցներով),
- ահազանգում է համապատասխան պետական մարմիններին և լրատվամիջոցներին,
- կանխում է բնապահպանական օրինախախտումները,
- կանոնավոր կերպով մարզվում է:
Պատասխանատու չունենք: Շատ ուրախ կլինենք, եթե ակտիվ և ժամանակ ունեցող մեկն իր վրա վերցնի այս պատասխանատվությունը:
Խումբ 4. Իրավաբանական խումբ
- բնապահպանական օրենքների ու իրավական ակտերի ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում,
- տեղեկատվության մատչելիության, ինչպես նաև որոշումների ընդունման գործընթացներին հանրության մասնակցության ապահովում,
- մասնակցություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական փորձաքննության գործընթացներին՝ ապահովելով հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիքների ներկայացում,
- կոռուպցիոն ռիսկերի բացահայտում և համապատասխան հայտարարությունների ներկայացում իրավապահ մարմիններին և լրատվամիջոցներին:
Պատասխանատու դեռ չունենք: Շատ ուրախ կլինենք, եթե մասնագիտությամբ իրավաբան մեկն իր վրա վերցնի այս պատասխանատվությունը:
Նախատեսում ենք ունենալ նաև մարզային/տարածքային խմբեր