News

Լիճքի մեղրի «ԴԵՊԻ ԷԿՈ ՀԱՄԱՅՆՔ» ծրագրի 2015թ․-ի հաշվետվություն

IMG_27112015թ-ի Սեպտեմբերի 19-ին ամփոփեցինք Սյունիքի մարզի Լիճք համայնքին մեր կողմից տրամադրված մեղվափեթակներից ստացված մեղրի արդյունքները, որոնք ներկայացնում ենք նաև ձեզ․
Թվով 42 մեղվափեթակներից 36-ը նորմալ գործել են, և Լիճքի նոր մեղվապահները ստացել են 132 կգ մեղր։ Ծրագրի պայմանների համաձայն այս տարվա ստացված մեղրի 10 տոկոսը նույնպես տրամադրվել է համայնքի կարիքների համար։ Ցավոք ծրագրի մի մասնակցի 6 մեղվափեթակները հանգել էին, սակայն նա խոստացավ, որ գարնանը կվերականգնի դրանք։

Հիշեցնենք, որ 2014 թ․-ի մայիս ամսին Նյու Յորքի համալսարանի ուսանողուհի Լիա Սուրենյանի նախաձեռնած և Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) աջակցությամբ իրականացված «Դեպի էկո համայնք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Լիճք համայնքին տրամադրվեցին թվով 42 մեղվաընտանիք: 7 ընտանիքներ ստացան 6-ական մեղվափեթակներ և մեղվապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ:

Հաջողություն ենք ցանկանում բոլորին, իսկ մյուս համայնքներին կոչ անում գտնել հովանավորներ և իրականացնել նմանատիպ ծրագրեր։ Իսկ մեր արտերկրի հայրենակիցներին կոչ ենք անում ինքնուրույն մասնակցություն ունենալ մեր գյուղական համայնքների զարգացման ծրագրերին՝ հույսը չդնելով ոչ մեկի՝ հատկապես պետական կառույցների վրա։

ԴԵՊԻ ԷԿՈ ՀԱՄԱՅՆՔ ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումներով՝

Օգնենք մեր գյուղերին և դառնանք մասնակից
Լիճք գյուղի 7 ընտանիքներ կստանան մեղվափեթակներ
«ԴԵՊԻ ԷԿՈ ՀԱՄԱՅՆՔ. ԼԻՃՔ» ծրագրի հանրային հաշվետվություն

Դիտեք նաև Սիվիլնեթի տեսանյութը

Share Button

Մեկնաբանություն

comments