«Արմօյլ» նավթամթերքի գործարանի տնօրենը խոչընդոտում է չրերի արտադրությանը
«Արմօյլ» ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտտպանության պեական հանձնաժողով է ներկայացվել դիմում՝ հայտնելով, որ «Ռիվալ» ՍՊԸ-ի կողմից Եղվարդ համայնքում հիմնվել է այգի՝ ավելի քան 6500 հատ պտղատու ծառերով և այդ վայրում զբաղվում է աճեցված մրգերի չրերի արտադրությամբ։ Արմօյլ ընկերությունը նշում է, որ Ռիվալ ընկերությունը Հայաստանում չրերի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է, 2014 թվականից այն մատակարարում է բարձրորակ չրեր, իսկ արտադրության մեջ օգտագործվում են այն մրգերը որոնք աճեցվել են սեփական այգում։
Չրի գործարանի անմիջապես հարևանությամբ գործում է «Սեմուր Ընդ Կո» ընկերությունը, որը զբաղվում է մետաղյա թիթեղների՝ ցինակապատ թիթեղների արտադրությամբ և Ռիվալ ընկերությունը արտադրության պրոցեսը չի իրականացնում հիգիենայի խստագույն պահանջներին համապատասխան։
Ըստ Արմօյլ ընկերության, «Սեմուր Ընդ Կո» ընկերությունն իր արտադրական պրոցեսի ընթացքում օգտագործում է ցինկի նյութեր, մասնավորապես՝ իրականացնում է մետաղյա թիթեղների ցինկապատում, որն իր բացասական հետևանքը կարող է ունենալ ինչպես բնապահպանության տեսանկյունից, այնպես էլ հարակից տարածքում «Ռիվալ» ընկերության կողմից աճեցված մրգերի չրերի վրա, որի պարագայում Ռիվալ ընկերության կողմից իր ապրանքը որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկայացնելը կարող է մոլորության մեջ գցել հանրությանը։
Դիմումի հիման վրա ստուգում իրականացնելուց հետո պարզվեց, որ «Սեմուր Ընդ Կո» ընկերության կողմից ցինկապատում իրականացնելը կեղծիք է, զրպարտություն, ու նաև ցանկության դեպքում անհնարին գործունեություն։ Ինչ վերաբերում է «Ռիվալ» ընկերության կողմից արտադրվող չրերի տեսականուն ապա «Ռիվալ» ընկերությունը նշել է, որ բոլոր տեսակի չրերը էկոլոգիապես մաքուր են, իսկ արատադրատեսակները արտահանվել են ԵՏՄ, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Դոմինիկյան հանրապետություն և այլուր։ Գրությանը կից ներակայցվել է համապատասխանության հայտարարագիր, էկոլոգիական վկայագիր՝ բարձր էկոլոգիական արտադրանքի վերաբերյալ համապատասխանության հավաստագիր, որոնք հավաստում են էկոլոգիապես մաքուր չրեր արտադրելու հանգամանքը։
Իրականացված ստուգման արդյունքում, ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը 2019 թվականի նոյեմբերի 16-ին «Արմօյլ» ընկերության կողմից ստացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը 14․01․2020 թվականին դռնբաց նիստում կարճեց։
Այս դեպքում տեղի է ունեցել իրավունքների չարաշահում, որով «Արմօյլ» ընկերությունը դիտավորությամբ նպատակ ունի արգելքներ և խոչընդոտներ առաջացնել Ռիվալ ընկերության նկատմամբ, որը 2010 թվականից նշված տարածքում զբաղվում է բնական չրերի արտադրությամբ՝ 2006 թվականին հիմնաված այգու բերքով։ Արմօյլ ընկերությունը բնական չրեր արտադրող արտադրամասի անմիջապես հարևանությամբ ինքնակամ կառուցել է գործարան, չպահպանելով օրենքի պահանջները և սանիտարական գոտին՝ որը բնակելի տարածքից 1000 մետր հեռավորության փոխարեն 40-50 մետր է։
Ի սկզբանե 2013 թվականին Արմօյլ ընկերության կողմից ձեռք է բերվել 1360 քմ տարածքի թույլտվություն պահեստարաններ կառուցելու համար և ստացել հարևանությամբ գործող գործարարների համաձայնությունը, սակայն ինքնակամ 28,000քմ-ի վրա կառուցել է նավթամթերքի վերամշակման գործարան՝ բացարձակապես բոլոր նորմերի խախտմամբ։ Անօրինական կառույցի հետևանքով նախապես չեն իրազեկվել բնակիչները և հավուր պատշաճի չեն իրականացվել հանրային լսումներ, ՇՄԱԳ և այլն։
Արմօյլ ընկերության անօրինական գործունեության մասին բազմիցս ահազանգել են նույն թաղամասի բնակիչները և բնական չրեր արտադրող գործարարը, որն անօրինական գործարանի կառուցման հետևանքով հայտնվել է անբարեխիղճ մրցակցության պայմաններում։