2015թ. հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն…
2019թ-ի հունվարին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանի հետ հանդիպումից հետո մենք հրապարակեցինք թափոնների վերաբերյալ հանդիպմանը քննարկվածը: Պարզեցինք, որ նախարարությունը սպասում է օրենքով թափոնների կառավարման ոլորոտում իրավասու մարմին դառնալուն: Նաև տեղեկացանք, որ հունվարի վերջին պարզ պետք է լիներ այն ընկերությունը, որը պետք է…
Արձագանքելով դեկտեմբերի 16-ին Հայկական բնապահպանական ճակատի կայքէջում տեղադրված թափոնների վերամշակման ապագայի մասին հոդվածին՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը առաջարկել էր հանդիպում հոդվածի հեղինակների հետ: Հունվարի 14-ին կայացած հանդիպմանը ներկա էր նաև նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ հոդվածը արձագանքել էր նախարարի հնչեցրած…
Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ (տեսանյութն այստեղ՝ տես 49-րդ րոպեից) Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Նա նշեց, որ…
Այս հոդվածն ի սկզբանե հրապարակվել է անգլերեն TheArmenianWeekly-ում: Հայաստանում աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար վերջին տարիներին պետությունը սկսել է քայլեր իրականացնել միջազգային չափանիշնենրին համապատասխանող աղբավայրեր կառուցելու ուղղությամբ: Այս նպատակով այն այժմ նախատեսում է կառուցել հինգ սանիտարական աղբավայր ողջ Հայաստանով մեկ: Ամենամեծը կլինի Երևանում՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ: Մոտ 25 միլիոն…
Հայաստանում իհարկե գոյություն ունեն մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են վերամշակմամբ՝ մեկը թղթի, մյուսը պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի, որոշները մարտկոցների, մետաղների և այլն (2014թ-ի դրությամբ վերամշակող ընկերությունների ցուցակն հրատարակության վերջում): Ու թեև տեղային լուծումները ավելի լավ են, քան դրանց իսպառ բացակայությունը, այնուամենայնիվ, համակարգային մոտեցումը միակ տարբերակն է ոչ միայն աղբի…