Խոսում է բնությունը – Ես օվկիանոսն եմ (Հարիսոն Ֆորդ) | Տեսանյութ
Համահայկական բնապահպանական ճակատը շարունակում է ներկայացնել «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով:
Շարքի երրորդ՝ «Ես օվկիանոսն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Հարիսոն Ֆորդը:
Թարգմանությունը` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության:
Ես օվկիանոսն եմ: Ես ջուր եմ՝ այս մոլորակի մեծ մասը: Ինձնով է մոլորակը ձև ստացել: Ես եմ ստեղծում ամեն մի առվակ, ամեն մի ամպ, անձրևի ամեն կաթիլ։ Եվ այս ամենը հետ է գալիս ինձ մոտ։ Ամեն կենդանի էակ իմ կարիքն ունի։ Ե´ս եմ աղբյուրը։ Նրանք բոլորն ինձնից են ծնվել։
Մարդի՞կ։ Նրանք շատ տարբեր չեն։ Ես նրանց ոչինչ պարտք չեմ։ Ես տալիս եմ, նրանք վերցնում են: Բայց ես միշտ կարող եմ ետ վերցնել իմը։ Միշտ էլ այդպես է եղել։
Մոլորակն իրենցը չէ: Չի եղել ու երբեք չի լինի։ Բայց մարդիկ… Նրանք վերցնում են ավելին, քան տալիս են, նրանք թունավորում են ինձ, հետո՝ սպասում, որ ես նրանց կերակրեմ։ Այդպես չի կարող շարունակվել։ Եթե մարդիկ ուզում են ապրել ինձ հետ ու իմ զայրույթից հեռու, նրանց խորհուրդ կտամ ուշադիր լսել հիմա, որովհետև ես չեմ կրկնելու։
Եթե բնությունն առողջ չլինի, մարդիկ չեն գոյատևի։ Հենց այդպես։
Ես կարող եմ եղանակ ստեղծել առանց մարդկանց։ Ես օվկիանոսն եմ։ Ես մեկ անգամ այս մոլորակն ամբողջությամբ ծածկել եմ և կարող եմ դա կրկին անել։ Ահա այն ամենն, ինչ ուզում էի ասել:
Բնությունը չունի մարդկանց կարիքը: Մարդիկ ունեն բնության կարիքը:
Ես օվկիանոսն եմ – Հարիսոն Ֆորդ
Տեսահոլովակի անգլերեն բնօրինակը կարող եք գտնել այստեղ