Դեկտեմբերի 12-ին կանցկացվի Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի այլընտրանքային հանրային փորձաքննում
Դեկտեմբերի 12-ին ժամը 10:45-14:00 Ավիատրանս հյուրանոցում տեղի կունենա բնապահպանական հանդիպում, որի ընթացքում ոլորտի փորձագետները և բնապահպանները կքննեն ՀՀ կառավարության և պատասխանատու պետական մարմինների կողմից անտեսվող կամ լռեցվող խնդիրները՝ կապված Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ։
Հանդիպման թեմաներն են․
– թթվային դրենաժ և ծանր մետաղների տարածում,
– Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցություն և տեկտոնիկա,
– իրավական հիմնախնդիրներ,
– էկոլոգիական և տնտեսական չհիմնավորվածություն ու ռադիոակտիվ տարրերի առկայություն,
– միջազգային չափանիշների միֆ,
– միջազգային անկախ փորձագետների զեկույցների ներկայացում,
– այլ խնդիրներ:
Հանդիպման ձևաչափն այլընտրանքային գնահատականներ հնչեցնելն է։ Այն նախատեսված է խնդրով հետաքրքրված և մտահոգ քաղաքացիների, մասնագետների և հատկապես լրատվամիջոցների համար: Հանդիպումը բանավեճ չէ, այլ փորձ՝ տեղեկատվական առևտրայնացած և գովազդային դաշտում լսելի դարձնել բովանդակային քննարկում, քանի որ նման ձայները լռեցվում են մասնավոր ոլորտի կողմից։ ԶԼՄ-երին խնդրում ենք մասնակցել և լուսաբանել՝ հնարավորության դեպքում ապահովելով նաև քննարկման առցանց հեռարձակում։
Թեմաները ներկայացնելու են․
Արմեն Սաղաթելյան – երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հակոբ Սանասարյան – քիմիկոս
Նազելի Վարդանյան – իրավաբան
Սեյրան Մինասյան – քիմիական գիտությունների թեկնածու
Շահեն Խաչատրյան – երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սոֆյա Մանուկյան – հետազոտող, բնապահպան
Աննա Շահնազարյան – բնապահպան
Լևոն Գալստյան – աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ։
Յուրաքանչյուր ներկայացումից հետո կլինի հարց ու պատասխան, իսկ վերջում կարող են կարճ ելույթներ ունենալ նաև հանդիպման մասնակիցները։
Հարցերի համար կարող եք զանգահարել 091 53 49 59, 093 81 67 14 հեռախոսահամարներով կամ գրել armecofront@gmail.com էլեկտրոնային փոստին։ Մանրամասները ֆեյսբուքյան միջոցառման էջում։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն