News

Օր առաջ արգելել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը․ դոկտոր Արմեն Սաղաթելյան

Այս կարծիքն է միանշանակ հայտնել երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը lratvakan.am կայքի «Կենսոլորտ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ՝ համարելով, որ դա է ճիշտ, ազնիվ, օրենքից և ազգային շահերից բխող լուծումը։

Նա նաև նշել է, որ միշտ դեմ է եղել ռազմավարական հանքավայրերի շահագործումը մասնավորին հանձնելուն և այսօր էլ է այդ կարծիքին, քանի որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը, աշխարհաքաղաքական այս բարդ վիճակում չի ունենալու որևէ ռեսուրս, որը կկարողանա վաճառել պարենային և ռազմական անվտագնության համար առաջին անհրաժեշտության մթերք գնելու համար: Եվ սա այն պարագայում, երբ մենք ունենք տասնյակ ոսկու հանքեր: Իսկ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մենք պետական մակարդակում ճիշտ ենք հասկանում ռազմավարություն արտահայտությունը՝ Արմեն Սաղաթելյանը ասել է, որ մենք այսօր չունենք ռազմավարություն պետական մակարդակով, այլ ունենք տարբեր ֆինանսական խմբերի շահեր և վերջին ամիսների իրադրությունը ցույց տվեց, որ այդ շահերը շատ հաճախ կարող են վնաս հասցնել պետական անվտանգությանը։

Ամուլսարի հանքավայրի շահագործման անկառավարելի էկոլոգիական ռիսկերի, Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելին և Սևանա լճին սպառանցող վտանգների, լեռնահանքային արդյունաբերության անվերահսկելի ու անպատասխանատու գործունեության մասին երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի մնացած ուշագրավ դիտարկումներին կարող եք ծանոթանալ հարցազրույցի առաջին և երկրորդ մասերում։



Հ․Գ․ Այստեղ կարող եք ծանոթանալ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հրապարակված փորձագիտական կարծիքների, վերլուծությունների, հոդվածների ու տեսանյութերի մի մասին։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,